Ճանաապարհորդ Ջեկոն

Տխուր Տատիկ

Ջեկոն վազում է, գնացqի հետևից, բայց չի հասնում բայց երբ գնացք կանգնում է ջեկոն մտնում է գնացք բայց երբ ջեկոն մտնում է գնացք տատիկին հանում են գնացքից բայց տատիկ նստում է մեքենա և հասնում է երևան ու տալիս է ջեկոին նրա տղուն

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով:

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով:

Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր:

Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք է, մյուս տեղում՝ ցուրտ, իսկ մի այլ վայրում իրար են հաջորդում տարվա տաք ու ցուրտ եղանակները: Ահա այդ տարբեր պայմաններում են աճում ու բազմանում տարբեր բույսեր: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները:

Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ’ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները:

Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անպատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները):

Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:

Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Ապա քլորոֆիլի օգնությամբ բույսը այդ նյութերից պատրաստում է սննդանյութեր: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում:  Բույսերում կուտակված սննդանյութերն օգտագործում են նաև մարդիկ և կենդանիները: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի   ծլոմեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի: